«ԱՄՆ-ը խայտառակ պարտություն է կրում Իրանի դեմ պատերազմում,- նման տեսակետ է հայտնել ազդեցիկ դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին:- Ոչ թե իրանական ռազմածովային ուժերն են փակ պահում Հորմուզի նեղուցը, այլ հազարավոր արագընթաց մոտորանավակները և վերջրյա կամիկաձե-անօդաչուները: Մենք չենք կարող ոչնչացնել այս բոլոր սարքերը: Նեղուցը մնում է փակ՝ անկախ նրանից՝ կա՞ ռազմածովային նավատորմ, թե՞ ոչ»:               
 

Ինչ-որ շատ բան չե՞ք վերցնում ձեզ վրա

Ինչ-որ շատ բան չե՞ք վերցնում ձեզ վրա
28.03.2026 | 10:42

Ուրեմն, զավեշտն այն աստիճանի է հասել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ փակ հանդիպում է ունենում և առաջարկում 10 կետից կազմված ցանկ ներկայացնել, թե ինչպես կուզենայիք, որ իշխանությունը հարաբերվի մամուլի հետ, որ հարցերում վերանայենք մեր պահվածքն ու մոտեցումները, որ համագործակցություն ծավալվի իշխանություն-ԶԼՄ-ներ տիրույթում: Իսկ իրենց «խոսող գլուխներից» մեկը՝ Ռուբեն Ռուբինյանը, դրանից քիչ առաջ հարձակվում է «Հրապարակի» լրագրողի վրա, ֆինանսական հաշվետվություն պահանջում, հետո էլ, երբ պատասխան է ստանում՝ եթեր է մտնում՝ անդրադառնալով ինձ (ի դեպ, էնքան ֆեյքերով ու կեղծ լայքերով են իրենց լսարանն ապահովում, որ գրածներն անգամ չեն տարածվում. միայն 4 ժամ հետո եմ իմացել այդ անդրադարձի մասին):

Ինքն, իհարկե, էդքան չկա, որ իրեն անդրադառնամ, ու չէի էլ անդրադառնա, եթե մեր լրագրողին հրապարակավ նեղացրած չլիներ: Եվ եթե իր տխմար հարցը, որ պարբերաբար տալիս է ՔՊ-ին քննադատող բոլոր լրագրողներին՝ «ո՞վ է ձեզ ֆինանսավորում», թութակի պես չկրկներ ու որոշ միամիտ մարդկանց մոտ տպավորություն չթողներ, թե մենք ինչ-որ բան ունենք թաքցնելու:

Այդ հիստերիայի պատճառն, իհարկե, այսօրվա հոդվածս է, որով անդրադարձել եմ իրեն (լինքը կդնեմ՝ կարդացե՛ք): Ուղղակի ուզում եմ ասել, որ այս հիստերիան, սպառնալիքները, թե՝ «կտեսնեք՝ ինչ է լինելու հունիսի 7-ից հետո», «ինչպես ենք վերընտրվելու», ընդամենը ինքնաներշնչանք են և դատարկ պոռոտախոսություն. ուշադրություն մի՛ դարձրեք: Իսկ կրտսեր Ռուբինյանն առհասարակ որոշել է հաթաթաներ տալ, թե վերընտրվելուց հետո մեր, այսինքն՝ «Հրապարակի» և ճշմարտությունն իրենց երեսին ասողների վիճակը «վատ» է լինելու:

Ա՛յ երիտասարդ, քեզ նման հազարներն են եկել ու անցել. մամուլը մնացել է ու գործել է անգամ ամենաբռնապետական երկրներում: Դու ո՞վ ես, դուք ո՞վ եք, որ 2026 թվականին մամուլ ոչնչացնեք Հայաստանի Հանրապետությունում: Ինչ-որ շատ բան չե՞ք վերցնում ձեր վրա:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ